Պահոց

Archive for 2012թ Նոյեմբերի

«Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ»

Հայաստանի ազգային արխիվի կողմից հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» եռահատոր գիրքը, որում ամփոփված են ցեղասպանություն տեսածների վկայությունները թուրքական կառավարության կողմից մշակված և իրագործված հրեշավոր ծրագրերի մասին: ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նաև նշեց, որ շուտով լույս կտեսնեն գրքի 4-րդ և 5-րդ հատորները…

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է…

Այսօր Ղարաբաղյան պատերազմի հերոս, հայ ազգի նվիրյալ Մոնթե Մելքոնյանը` նույն ինքը Ավոն, կդառնար 55 տարեկան: Մոնթեն մի անգամ ասել է. «Եթե մենք կորցնենք Ղարաբաղը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Այս խոսքերը թևավոր դարձան և շատերին ոգեշնչում են առաջ, առաջ թշնամու ոտնձգությունների դեմ: Մոնթեն միշտ վառ կմնա մեր հիշողություններում, և մենք կպայքարենք մինչև վերջ, քանի դեռ թշնամին մեր հողի նկատմամբ ունի հավակնություններ…
Հեղինակ` Համլետ Հարությունյան
Մոնթե Մելքոնյանի կենսագրությունը…

Նոր, գեղեցիկ կանգառներ մայրաքաղաքում…

24 Նոյեմբերի, 2012 1 comment

Ինչպես նկատել ենք մայրաքաղաքում նորից գեղեցիկ փոփոխություններ են արվում. այժմ փոխվում են կանգառները ավելի գեղեցիկ և հարմարավետ կանգառներով: Սակայն հայերը կրկին բողոքում են: Համացանցում(Internet) նորից տարածվում են նորություններ, որտեղ բողոքում են ու ասում, որ սա գումարի անիմաստ վատնում է: Համաձայն ենք, շատ խնդիրներ կան լուծելու, սակայն այս գեղեցիկ միտքը <<փնովելը>> ոչ մի բանի լուծում չի տա: Երևանի քաղաքապետարանը վերջին տարվա ընթացքում շատ գեղեցիկ նախաձեռնություններով զարմացնում է մեզ, և այս մեկն էլ պակաս գեղեցիկ ու հաճելի չէ, այնպես որ բողոքելու ու <<փնովելու>> փոխարեն եկեք վայելենք այս գեղեցիկ ու հարմարավետ կանգառները ու անենք այնպես, որ դրանք էլ չարժանանան կավե արձանների բախտին…
Հեղինակ` Համլետ Հարությունյան

21,422,477 ԱՄՆ ԴՈԼԱՐ ԱՅՍ ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ…

23 Նոյեմբերի, 2012 3 comments

Հայաստանի Համահայկական Հիմնադրամ 2012-ը ավարտվեց: Համայն հայությունը մեկ բռունցքի պես միացավ և այս տարի հանգանակեց 21,422,477 ԱՄՆ ԴՈԼԱՐ, որն ամբողջությամբ ուղղվելու է Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերին, սիրիահայությանը օգնության ձեռք մեկնելուն: Համախմբվեցինք և գործեցինք. միշտ լինենք այսպես համախմբված…

Ինգա և Անուշ Արշակյաններ-ՀԱՅ ՀԱՅ


Հեղինակ` Համլետ Հարությունյան

Ավելի քան 14 միլիոն ԱՄՆ դոլար…

Չորս ու կես ժամ անց մեր հայրենակիցներո հավաքեցին 14,625,072 ԱՄՆ դոլար: Իրոք ահռելի գումար է հավաքվել ընդամենը 4,5 ժամվա ընթացքում: Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնը շարունակվել է դեռ 7,5 ժամ, և մենք հույս ունենք, որ այս գումար դեռ կկրկնապատկվի, քանզի մեր արցախահայությունն ու սիրիահայությունը զգում է մեր կարիքը…

Հեղինակ` Համլետ Հարությունյան

Ավելի քան 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ…

Երեք ժամ, ընդամենը երեք ժամ է անցել, ինչ մեկնարկել է Հայաստանի Համահայկական Հիմնադրամ 2012 հեռուստամարաթոնը, սակայն արդեն համայն հայությունը իր համախմբվածության շնորհիվ հանգանակել է 5,686,433 $: Հիշեցնենք, որ վերջում այս գումարին գումարվելու է նաև Մոսկվայում կայացած ճաշկերույթում հավաքված 12,100,000 $-ը: Ահա այսպես, ուս ուսի տված պետք է շարժվենք առաջ և գործենք ի նպաստ մեր հայրենիքի զարգացման…
Հեղինակ` Համլետ Հարությունյան

Հեռուստամարաթոնը շարունակվում է…

Այսօր տոնական օր է համայն հայության համար: Այս օրը այն եզակի օրերից է, երբ ողջ հայությունը պետք մի կողմ դնի խոսքեր շռայլելը և գործով ապացուցի իր հայրենասիրու թյան աստիճանը: Հիշեցնենք, որ այս տարվա հեռուստամարաթոնի նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերին և սիրիահայությանը օգնության ձեռք մեկնելն է…

Հեղինակ` Համլետ Հարությունյան

Շվեյցարահայերի նվիրատվությունը…

Այս պահին ընթանում է Հայաստան Համահայկական Հիմնադրամ 2012-ի հեռուստամարաթոնը: Բարերարների շարքում չենք կարող չնշել շվեյցարահայերին, ովքեր նվիրաբերել են 31800 ԱՄՆ դոլար: Նրանց նվիրատվությունների շնորհիվ Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում նորոգվել և շահագործման է հանձնվել նորագույն տեխնոլոգիայով զինված դասարան, դպրոցի գույքն ամբողջությամբ փոխվել է, դպրոցին են հանձնվել բոլորովին նոր լարային և փողային գործիքներ: Եվ այսպես, Հայաստանի Համահայկական Հիմնադրամ 2012-ը շարունակում է իր գործունեությունը, եղեք ակտիվ և հետևեք վերջին նորություններին մեր բլոգի հետ…


Հեղինակ` Համլետ Հարությունյան

326 հազար ԱՄՆ դոլարից ավելի…

Վերջին տեղեկությունների համաձայն Հայաստանի Համահայկական Հիմնադրամ 2012-ը արդեն հավաքել է 326723 ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ բացի այս գումարից երեկ Մոսկվայում կայացած ռուսաստանահայերի ճաշկերույթին հավաքվել է 12,100,000 ԱՄՆ դոլար, որը վերջում կգումարվի հավաքված ողջ գումարին: Այս տարվա հիմնադրամի հիմնական նպատակը, ինչպես գիտեք, Հայաստանի և Արցածի սահմանամերձ գյուղերին, սիրիահայությանը օգնության ձեռք մեկնելն է: Համախմբվենք և օգնենք մեր հայրենիքին…

Հեղինակ` Համլետ Հարությունյան

Հայաստանի Համահայկական Հիմնադրամ 2012 թ.

Այսօր մեկնարկել է ամենամյա Հայաստանի Համահայկական Հիմնադրամը: Մինչ դրա մեկնարկը տեղի է ունեցել ավանդական մոսկովյան ճաշկերույթը, որի ընթացքում արդեն կատարվել 12,100,000 $-ի նվիրատվություն: Այս հիմնադրամի ընթացքում հայերը իրոք պետք է լինեն համախմբված` մի կողմ դնելով ցանկացած տիպի խնդիրներն: United Armenia բլոգը կաևձագանքի մյուս բոլոր նորություններին…

Հեղինակ` Համլետ Հարությունյան

Նոր անունն է` United Armenia

21 Նոյեմբերի, 2012 2 comments

Armaimfight-ում գլոբալ փոփոխություններ են: Սկսենք նրանից, որ այժմ նախկինում հայտնի Armaimfight անունը փոփոխվել է, այն ստացել է United Armenia ավելի պրակտիր անվանումը, հետևաբար փոխվել է նաև կայքի հասցեն, այն այժմ ունի հետևյալ տեսքը` Uniarm.wordpress.com: Նկատելի է նաև դիզայնի փոփոխությունը: Բլոգն օրեցօր ավելի ընդլայնվում և համալրվում է նոր ինֆորմացիայով: Հույս ունենք, որ ձեզ դուր կգա այս լիովին նոր բլոգը, և այն կծառայի իր նպատակին` հայերին համախմբելուն:

Հեղինակ` Համլետ Հարությունյան

Մահացել է հայ տաղանդավոր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը…

Ամերիկայի Միացյալ Նահանգներում այսօր մահացել է հայ տաղանդավոր երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Հայ երգչուհին կույրաղիքի վիրահատւթյուն էր տարել, ինչից հետո առաջացել էին բարդություններ: Ցավակցում ենք Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին…

Մարշալ Լենգ-Հայաստան. քաղաքակրթության օրրան

17 Նոյեմբերի, 2012 1 comment

Հավանաբար քչերն են լսել անգլիացի պատմաբան Դեվիդ Մարշալ Լենգի անունը: Մարշալ Լենգը(կովկասագետ և հայագետ, ծնվել է 1924 թ.) իրականում հսկայական ծառայություն է մատուցել հայերին, մասնավորապես նա հավաքել է 1915 թ. եղեռնի ականատեսների վկայությունները, 1966, 1968 և 1974 թվականներին եղել է Սովետական Հայաստանում, կապեր է հաստատել իրանաբնակ հայության հետ: Հանդիսանում է մի քանի հայտնի հրքերի հեղինակ` “Հայեր. աքսորված ժողովուրդ”-“The Armenians: A People in Exile”, “Հայաստան. քաղաքակրթության օրրան”-“Armenia: Cradle of Civilization”, “Հայաստան և Ղարաբաղ. միասնության պայքար”-“Armenia and Karabagh: the Struggle for Unity”: Իր  “Հայեր. աքսորված ժողովուրդ” գրքում Լենգը անդրադարձել է Հայաստանի պատմությանը, սովորույթներին և մշակույթին, իսկ գրքի առանձին գլխում նա նաև գրում է Հայաստանի խնդրի, մասնավորապես ցեղասպանության մասին: Իսկ թե ինչի համար է Armaimfight-ը անդրադառնում այս թեմային, երևի բոլորին էլ պարզ է. մեր գրախանութներում հազիվ թե կարողանաս գտնել այս մարդու գրքերը, իսկ եթե նույնիսկ հնարավոր լինի, ապա ոչ հայերենով, քանի որ այս գրքերից ռւսերեն է թարգմանվել “Հայաստան. քաղաքակրթության օրրան” գիրքը(“Арменияколыбель цивилизации”), իսկ գրքերից գոնե մեկի հայերեն թարգմանության մասին ոչ մի հիշատակություն չկա…
Տեքստի հեղինակ` Համլետ Հարությունյան