Պահոց

Archive for 2013թ Ապրիլի

Hamlet Harutyunyan — Verjin Zang

Երգի պրեմիերա. Hamlet Harutyunyan Verjin zang \ Համլետ Հարությունյան Վերջին զանգ

98 տարի անց

april2498 տարի է անցել Հայոց Ցեղասպանության դաժան, ծանր և անմարդկային օրերից, սակայն հայերի հիշողությունը միշտ թարմ կմնա, քանզի ոչինչ, նույնիսկ ժամանակը, չի կարող մեղմացնել այն ցավը, որը հայերն ապրել են 98 տարի առաջ: Մի մեծ ցավ է նաև այն, որ մեղավորները չեն պատժվել: Չնայած նրան, որ շատ քայլեր են արվել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, 2 տասնյակից ավելի երկրներ ճանաչել են այն, շատ երկրներ էլ այդ երևույթը դատապարտելու ուղղին են բռնել, սակայն Ցեղասպանություն իրականացրած թափթփուկների ժառանգները` ներկայիս թուրք հասարակությունը, չի ընդունում իրենց նախնիների անմարրդկային արարքների ծանրությունն ու առհասարակ զերծ են մնում 1.500.000 մարդկանց սպանությունը ցեղասպանություն կոչելուց: Սակայն եթե ժամանակը չի կարող երբեք բուժել հայերի սրտում բաց մնացած այս վերքը, ապա ժամանակը կստիպի եթե ոչ ներկայիս, ապա հետագա թուրք սերունդներին գիտակցելու իրենց նախնիների արած ոճրագործությունը և ընդունել, որ նրանք մեղավոր են մեր առջև:

Հեղինակ` Համլետ Հարությունյան

Նոր էջ United Armenia-ում

mq1Մեր` հայերին նվիրված բլոգում ավելացվել է նոր էջ` Լուրեր: Այստեղ դուք կարող եք դիտել Սիվիլնեթի կողմից տրամադրված լրատվությունը, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ դիտել ուղիղ միացումներ: United Armenia բլոգ, Լուրեր էջ, Սիվիլնեթի կողմից տրամադրված լրատվություն. եղեք տեղեկացված:

Admin` Համլետ Հարությունյան:

10,000 դիտումներն արդեն անցյալում են…

10000United Armenia բլոգը նշում է իր` 10,000 դիտումների սահմանն անցնելը: Վիճակագրությունը ցույց է տվել, որ մեր հայրենակիցներին ավելի շատ հետաքրքրում են մեր բլոգի հետևյալ էջերը`
1. Առաջին տեղում ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆ է: Այս փաստը շատ հաճելի է, ինչը նշանակում է, որ մեր հայրենակիցները հետաքրքրվում են մեր անցած ճանապարհով, մեր նախնիների քաջագործություններով և մեր ծագումնաբանությամբ:

2. Երկրորդը մշակույթ բաժինն է: Այս էջի դիտելիության թիվը հատկապես բարձրացավ, երբ United Armenia-ում կատարվեցին փոփոխություններ և այն համալրվեց ավելի շատ տվյալներով` դառնալով ավելի տարողունակ և համակարգված:

Այնուհետև հերթականությամբ հետաքրքրական են`
3. Փաստեր
4. Նորություններ
5. Քննարկումներ
6. Հայֆիլմ
7. Հայմուլտ և
8. Բեռնել էջերը:
Միայն ՀՀ Սահմանադրություն էջն է, որ այնքան էլ շատ դիտումներ չունի, դա բացատրվում է երկու հանգամանքով` կամ մեզ չի հետաքրքրում այն, կամ էլ մենք շատ էլ լավ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները. երկրորդ տարբերակը, ինչքան էլ մի փոքր անիրական, բայց ավելի ցանկալի տարբերակ է: 🙂

Admin-Համլետ Հարությունյան