Գլխավոր > Discussions, Քննարկումներ > Բուրգի ստորոտը դրա հիմքն է

Բուրգի ստորոտը դրա հիմքն է

burgՄեր հասարակության մեջ թյուր կարծիք է ձևավորվել, թե մարդիկ ոչինչ չեն որոշում և իրենցից ոչինչ կախված չէ` կարծելով, թե հասարակությունը պետության բուրգի ստորոտում է: Սակայն քչերն են հասկանում, որ բուրգի ստորոտը դրա հիմքն է, որի բացակայության կամ թույլ լինելու դեպքում բուրգը կամ կքանդվի, կամ էլ կմնա անկայուն: Դեռևս 18-րդ դարի լուսավորության դարաշրջանի նշանավոր ֆրանսիացի փիլիսոփա և գրող Ժան Ժակ Ռուսոյի կողմից ձևակերպվեց ժողովրդին պատկանող սուվերենության գաղափարը, որն իր մարմնավորումը գտավ Ֆրանսիայում 1789 թ.-ին ընդունված  «Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրում»: Տասնյակ տարիների ընթացքում ժողովրդի սուվերենության գաղափարն ընդունվեց և ձևակերպվեց աշխարհի բոլոր զարգացած երկրների սահմանադրություններում: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ժողովրդի ինքնիշխանություն հասկացությունը: Ընդհանուր առմամբ ներկայումս այդ գաղափրը ենթադրում է, որ երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին, վերջինս իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով` ձևավորելով ներկայացուցչական մարմիններ: Այսինքն, ըստ էության, մենք մեր իշխանությունն իրականացնում ենք ընտրությունների օրերին ստացված քվեաթերթիկում մեր նախընտրած թեկնածուին, քաղաքական կազմակերպությանը ընտրելու և կամ հանրաքվեների միջոցով: Այս դեպքում անբացատրելի է այն երևույթը, երբ մարդիկ, ստանալով քվեաթերթիկը, սահմանադրությամբ իրենց տրված իրավունքն իրականացնելու փոխարեն ընտրում են, օրինակ, Չակ Նորիսին` չգիտակցելով, որ այդ քայլով իրենք հրաժարվում են իրենց իշխանությունից: Հարցի պատասխանը թերևս մեկն է. մենք, չիմանալով մեր ունեցած այդ իրավունքի մասին, մեր իշխանությունն իրականացնելու փոխարեն հրաժարվում ենք դրանից: Այնպես որ բարձր իրավագիտակցության մակարդակ ունեցող հասարակությունը զարգացած և կայուն երկրի հիմնական գրավականն է: Միշտ հիշենք մի բան. հասարակությունը բուրգի ոչ թե ստորոտն է, այլ դրա հիմքը:
Հեղինակ` Համլետ Հարությունյան

  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. No trackbacks yet.

Թողնել մեկնաբանություն