Պահոց

Archive for 17 Հունիսի, 2013

Մեծ մարդիկ Հայաստանի և հայերի մասին

Դարեհ Առաջինը հայերի մասին`

«Հայերին հնարավոր չէ հաղթել, հայերին միայն հնարավոր է բաժանել»:

Նանսենը հայերի մասին`

«Հայ ժողովրդի պատմությունը շարունակական փորձ է, փորձ է գոյատևման համար»:

Թուրք գեներալը հայ զինվորների մասին`

«Ղարաքիլիսայի ճակատամարտը ժամանակակից պատմության հազվադեպ էջերից է: Հայերն ապացուցեցին, որ կարող են լինել լավագույն զինվորները»:

Գամզատովը հայերի մասին`

«Հայերը մարդիկ են, ովքեր գիտեն, թե ինչպես դարերով պահպանել և սերնդեսերունդ փոխանցել հարգանքը ձեռագրի, իսկ երբեմն էլ արյամբ գրված գրքի նկատմամբ: Դա մշակույթի մի հսկայական ցուցանիշ է և իր արմատների նկատմամբ տածած սիրո հիմնավոր ապացույց»:

Լինչը հայերի մասին`

«Բոլոր մասնագիտություններում` առևտրում, արհեստներում և հանրային ծառայության բնագավառում հայերը չունեն մրցակիցներ, և բնագավառի գործունեության կշիռը լիովին իրենց ձեռքերում է»: 

Անրի Բարբյուսը հայերի մասին`

«Եթե ​​բաժանենք դրվագների այն բոլոր ողբերգությունները, որոնք մարդկությունը տեսել է իր ամբողջ գոյության ընթացքում, ապա դրանցից վատագույնը, անկասկած, հանդիսանում է հայ ժողովրդի չարչարանքը:»:

Մարշալ Լենգը հայերի մասին`

«Հայաստանը քաղաքակրթության օրրանն է»:

Էուիբիկուն հայերի մասին`

«Շատ տաղանդավոր ազգ է, որը նույնիսկ օտարության մեջ հրաշքներ է գործել»:

Բրանդեսը հայերի մասին`

«Հայ ժողովուրդը անընդհատ և ամենուր եղել է օգտակար, ստեղծագործող եւ արդյունավետ տարր»:

Ներուդան Հայերի մասին`

«Երևանը` կառուցված հրաբխային տուֆից, թերևս ամենագեղեցիկ քաղաքն է աշխարհում »:

Mount_Ararat