Պահոց

Archive for 2012թ Սեպտեմբերի

Այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրն է…

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց ԽՍՀՄ-ի կազմեց դուրս գալու, անկախություն հաստատելու և 1920 թ.-ի իր հողային սահմանները վերականգնելու համար, իսկ 1920 թ.-ի իր հողային սահմանների մեջ Լեռնային Ղարաբաղը չէր մտնում: Այսինքն փաստացիորեն Ադրբեջանը հրաժարվում էր ԼՂ-ի հետ կապված իր բոլոր պարտք ու պահանջներից: Պարզ է, որ արցախահայությունը չէր կարող անտարբեր անցնել այս պատմական հնարավորության կողքով: Ուստի ի քանի օր անց` 1991 թ. սեպտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան ատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Ուղիղ 21 տարի առաջ այս օրը ԼՂ-ում ընդունվեց անկախության հռչակագիրը: Շնորհավորում ենք բոլորիս այս պատմական օրվա կապակցությամբ: 1991 թ.-ին նաև տեղի ունեցավ անկախության հանրաքվե` դեկտեմբերի 10-ին, որին մասնակցած արցախահայության 80%-ից 99%-ը կողմ էր քվեարկել ԼՂ-ի անկախությանը:
Հեղինակ` Համլետ Հարությունյան

Արդարադատության նախարարությունը խզեց կապերը…

ՀՀ արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը քիչ առաջ նամակ հղեց Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին, որում արտահայտում էր իր վրդովմունքը Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ, իսկ նամակի վերջում Հրայր Թովմասյանը հայտնեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը խզում է փոխհարաբերությունները Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարության հետ:

Հայերի report-ներն արեցին իրենց “գործը”…

1 Սեպտեմբերի, 2012 12 comments

Երեկ հայության մեծ մասը մի հսկայական պատերազմ էր սկսել facebook-ում Ռամիլ Սաֆարովի, Հունգարիայի և Ադրբեջանի դեմ: Արդյունքում facebook-ը փակեց Ռամիլ Սաֆարովի “ֆան” էջը, որն արդեն ուներ ավելի քան 43 հազարից like: Եվ թող վստահ լինեն բոլորը, ՀԱՅԵՐԸ ԱՅՍՔԱՆՈՎ ՉԵՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵԼՈՒ…

Նույնիսկ այս հարցի շուրջ հայերը չեն կարողանում ՀԱՄԱԽՄԲՎԵԼ…

Բոլորը տեղյակ են երեկ տեղի ունեցած դեպքերին, երբ Հունգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպանին, ով ազատ արձակվեց: Սակայն տվյալ գրառումը ո’չ Հունգարիայի, ո’չ Ադրբեջանի օրինազանցության մասին չէ, այլ հայերի` նույնիսկ այս հարցում չհամախմբվելու մասին է: Իհարկե շատ հայեր համախմբվեցին, նույնիսկ facebook-ում հսկայական “պատերազմ” սկսեցին, սակայն կային շատ հայեր, ովքեր նույնիկ այս հարցում մեղադրում էին մեր երկրի նախագահին` կապելով այս հարցը մինչ այս իբր աչքաթող արված հարցերի հետ: Այսպիսի բաները իհարկե տխրեցնում են,  որ նույնիսկ այսպիսի դեպքերում, երբ կապ չունի դու ընդդիմություն ես, թե իշխանություն, թե անկուսակցական ես, թե կուսակցական, այլ կարևոր է, որ ազգովի համախմբվենք այս օրինազանցության դեմ, կան հայեր, ովքեր էլի մեղավորներ են փնտրում հենց հայերի մեջ: Հիշեցնենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը չուշացավ և մեր նախագահը շատ ճիշտ արձագանքեց այս խնդրին: Ավել ի՞նչ պետք է աներ մեր նախագահը: Միանգամից հրավիրվեց ազգային անվտանգության նիստ, և միանգամից կասեցվեցին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայերը էլի բողոքում են:

Նախագահի շատ ճիշտ արձագանքը կապված Հունգարիայի օրինազանցության հետ: