Մոնթե Մելքոնյան

Մոնթե Մելքոնյանը (Նոյեմբերի 25, 1957 — Հունիսի 12, 1993): Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը: 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը: 1981-ի նոյեմբերի 11-ին և 1985-ին ձերբակալվել է և դատապարտվել տարբեր մեղադրանքներով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի անց ժամանեց Հայաստան,որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը: 1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը:
Արտաքին հղում` http://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D5%B6%D5%A9%D5%A5_%D5%84%D5%A5%D5%AC%D6%84%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6

  1. Դեռ մեկնաբանություններ չկան։
  1. 25 Նոյեմբերի, 2012, ժ. 8:29 ա.

Թողնել մեկնաբանություն