Պահոց

Archive for 17 Նոյեմբերի, 2012

Մարշալ Լենգ-Հայաստան. քաղաքակրթության օրրան

17 Նոյեմբերի, 2012 1 comment

Հավանաբար քչերն են լսել անգլիացի պատմաբան Դեվիդ Մարշալ Լենգի անունը: Մարշալ Լենգը(կովկասագետ և հայագետ, ծնվել է 1924 թ.) իրականում հսկայական ծառայություն է մատուցել հայերին, մասնավորապես նա հավաքել է 1915 թ. եղեռնի ականատեսների վկայությունները, 1966, 1968 և 1974 թվականներին եղել է Սովետական Հայաստանում, կապեր է հաստատել իրանաբնակ հայության հետ: Հանդիսանում է մի քանի հայտնի հրքերի հեղինակ` “Հայեր. աքսորված ժողովուրդ”-“The Armenians: A People in Exile”, “Հայաստան. քաղաքակրթության օրրան”-“Armenia: Cradle of Civilization”, “Հայաստան և Ղարաբաղ. միասնության պայքար”-“Armenia and Karabagh: the Struggle for Unity”: Իր  “Հայեր. աքսորված ժողովուրդ” գրքում Լենգը անդրադարձել է Հայաստանի պատմությանը, սովորույթներին և մշակույթին, իսկ գրքի առանձին գլխում նա նաև գրում է Հայաստանի խնդրի, մասնավորապես ցեղասպանության մասին: Իսկ թե ինչի համար է Armaimfight-ը անդրադառնում այս թեմային, երևի բոլորին էլ պարզ է. մեր գրախանութներում հազիվ թե կարողանաս գտնել այս մարդու գրքերը, իսկ եթե նույնիսկ հնարավոր լինի, ապա ոչ հայերենով, քանի որ այս գրքերից ռւսերեն է թարգմանվել “Հայաստան. քաղաքակրթության օրրան” գիրքը(“Арменияколыбель цивилизации”), իսկ գրքերից գոնե մեկի հայերեն թարգմանության մասին ոչ մի հիշատակություն չկա…
Տեքստի հեղինակ` Համլետ Հարությունյան